«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Արմեն Աշոտյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

Արմեն Աշոտյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ
21.02.2015 | 00:54

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի գործունեության պայմանների վերաբեյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց նաև կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը և խորացումը: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյաննիր ռուս գործընկերոջը հրավիրեց մասնակցելու ս/թ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:
Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի հետ:
Հանդիպումներին մասնակցում էր նաև ՌԴ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ